пятница, 4 июня 2010 г.

ֆրանսիացիները խմում են թասամանով


Նորվեգացիների համար հարսանեկան խնջույքն իրենից ոչ մի ճոխություն չի ներկայացնում: Վաղ շրջանից մինչ օրերս այստեղ պարտադիր հյուրասիրությունն իրենից ներկայացնում է միայն այսպես կոչված <<հարսնացուի ապուրը>>, որը պատրաստվում էր հացահատիկից եւ համեմունքներից: Ապուրը հրամցվում էր այն բանից հետո, երբ հարսնացուն հանում էր իր շքեղ զգեստը եւ հագնում ամուսնացած կնոջ հագուստ:Ապուրի ափսեն զարդարում են եւ պահանջում վճար նրա դիմաց:
Ճոխ հարսանիքներով հայտնի է Դանիան, որտեղ կեղեքիչ, բյուջեում ճեղքվածք առաջացնող հարսանիքների դեմ արդեն սկսել են պայքարել օրենսդրորեն: Ավանդական հարսանիքներն այստեղ ընթանում էին բավականին ճոխ:
Հին ֆրանսիական հարսանեկան ավանդույթը նույնպես հետաքրքիր է: Երկու բռնակ ունեցող մեծ թասանմանով ֆրանսիացիները խմում են երիտասարդ զույգի երջանկության համար: Ավանդույթը մինչ օրս պահպանվում է Ֆրանսիայում:
Արաբների մոտ ընդունված է կազմակերպել շքեղ հարսանեկան խնջույք: Հարսանիքի առաջին օրը արաբական չափանիշներով նշում են <<համեստ>>: Երեկույթի ժամանակ, որին մասնակցում են ընդամենը հազար մարդ, հյուրերին հյուրասիրում են հյութերով եւ քաղցրավենիքներով: Իսկ ահա երկրորդ օրը սկսվում է իսկական ուրախությունը: Հարսանիքից հետո մնացած կերակուրը բաժանվում է հարազատներին եւ բարեկամներին: Մեկ շաբաթ անց հյուրընկալված մարդիկ հրավիրում են իրենց մոտ նորապսակներին, եւ խնջույքը շարունակվում է: Իսկական արաբական հարսանիքն այս կերպ շարունակվում է մեկ ամիս:
ճապոնական հարսանիքներում հարսն ու փեսան խմում են ուղիղ ինը կում սակե` բրնձի օղի: Համարվում է, որ առաջին կումից հետո նրանք արդեն պաշտոնապես մարդ ու կին են:

среда, 2 июня 2010 г.

Հարսի ընհկերուհիները , փեսայի ընկերները


Այսօր Dikadance-ի հաճախորդները միայն հարսանեկան իրարանցման մեջ գտնվողներն են, սակայն միայն հարսն ու փեսան չեն: Լինում են դեպքեր, երբ, բացի հարսնուփեսի պարից, զույգերը պարում են նաեւ պարեր, որտեղ հարսը իր ընկերուհիների, իսկ փեսան իր ընկերների հետ է հանդես գալիս: