среда, 14 июля 2010 г.

Հունական հարսանիք



Հույների էթնիկ առանձնահատկությունները պահպանվում են նաեւ նրանց հարսանիքների ժամանակ. նրանք հարսանիքների ժամանակ մեծ պատրաստություն են տեսնում, որովհետեւ վստահ են, որ կրկնակի հյուրեր են ընդունելու:Նշանդրեքից հետո փեսան անպայման հարսի տուն պետք է ուղարկի հարսանիքի միսն ու խմիչքը: Անպայման մեծ սկուտեղով թխվում է ընկույզի միջուկով 2 հատ գաթա, մեկը` քավորի համար, մյուսը` հարսի, որն անպայման 3 անգամ խաչ են անում հարսի գլխին, հետո կտրատում են, հարսանյաց զգեստ հագցնողն էլ գաթան պետք է համտեսի ու ասի` հարսը բախտավոր լինի: Ողջ հարսանիքի ընթացքում հարսը պետք է ցուցաբերի հնազանդություն: 600-700 հոգանոց հարսանիքներում պոնտական ավանդույթները ներկայումս էլ լիովին պահպանվում են` եւ՛ Հունաստանում, եւ՛ այլուր: Ի դեպ, «չաղ հարսանիք» դարձվածքն իր օրիգինալ տարբերակով վերաբերում է հենց հունական չաղ ու շքեղ հարսանիքներին: Հայերն այն փոխառել են: Անկասկած, հունական խոհանոցը եւս օժտված է իր յուրահատկություններով, որտեղ գերակշռում են մսից պատրաստված կերակուրներն ու համեղ խմորեղենները: Օրինակ, Զատիկին պարտադիր թխվում է քուլուրիա: Վաղ ժամանակներից մինչ օրս հույները պատրաստում են նաև 40 շերտանի փախլավա` ընկույզով եւ մեղրով:

1 комментарий: