суббота, 30 октября 2010 г.

ՀԱՐՍԻ ԾԱՂԿԵՓՆՋԻ ԳՈՒՅՆԸ


Սպիտակ - Այս դասական գույնը խորհրդանշում է հարսնացուի անմեղությունն ու երիտասարդությունը: Սպիտակ ծաղիկները փունջը դարձնում են պայծառ եւ լուսավոր: Սպիտակ լիլիաները` կույս Մարիամի անմեղության խորհրդանիշերը, լավագույն տարբերակներն են: Շատ հարմար են նաեւ սպիտակ վարդերը որպես սիրո բացատրություն: Գեղեցիկ է նաեւ փոքրիկ ծաղիկների համադրությունը:

Մանուշակագույն - Այս գույնը համապատասխանում է ոչ բոլոր հարսերին: Մանուշակագույնը ճոխության եւ հասունության գույնն է: Այս առումով հատկապես գերադասելի են օրխիդեաները: Այս գույնը եւ այս ծաղիկները հարմար կլինեն, եթե զույգերը ամուսնանում են ոչ առաջին անգամ: Իսկ ավելի բաց երանգի քիչ քանակությամբ ծաղիկների ներկայությունը կզարդարի երկնագույն կամ վարդագույն երանգներով ծաղկեփունջը:

Կանաչ - Այսպես թե այնպես այս գույնը առկա է ցանկացած փնջի մեջ, բայց քչերը գիտեն, որ այն կարող է լինել ծաղկեփնջի հիմնական գույնը: Եթե Ձեզ դուր են գալիս կանաչի բաց երանգները, կամ դուք կրելու եք կանաչագույն զգեստ, ապա կարող եք համարձակորեն կրել ծաղկեփունջ կանաչ վարդերից կամ մեխակներից: Նման ծաղկեփունջը կստեղծի թեթեւ գարնանային տրամադրություն, որը Ձեզ կուղեկցի ողջ օրվա ընթացքում:

Կապույտ - Հարսանեկան ծաղկեփնջի մեջ կապույտի մուգ երանգները հազիվ թե տեղին լինեն, սակայն բաց երկնագույն երանգները փունջը կդարձնեն առավել նրբաճաշակ եւ օրիգինալ: Երկնագույն կամ վարդագույն բաղադրիչներով զգեստի հետ այսպիսի փունջը կդիտվի ուղղակի պերճաշուք: Ի դեպ, երկնագույն երանգները խորհրդանշում են հավատարմություն: Միայն չպետք է մոռանալ, որ կապույտը սառը գույն է:

Դեղին - Տաք, արեւային այս գույնը կյանքի, լույսի եւ ամուսնության խորհրդանիշ է:

Նարնջագույն - Շատ տոնական եւ գրավիչ է: Փնջի մեջ նարնջագույն ծաղիկները հարստության, առողջության մաղթանքներ են:

Կարմիր - խորհրդանշում է սերը, կիրքը` հատկապես կարմիր վարդերը: Անկախ զգեստից կարմիր վարդերի փոքր փունջը գեղեցիկ կդիտվի հարսնացուի ձեռքերում:

Հարսանիքի ծաղիկները ընտրելիս կարելի է առաջնորդվել նաեւ Ձեր սեփական նախասիրությամբ: Սակայն կարեւոր է հիշել, որ ծաղկեփունջը հարսին պետք է նվիրի միայն եւ միայն փեսացուն: Այդպիսին է ավանդույթը:

пятница, 29 октября 2010 г.

среда, 14 июля 2010 г.

Հունական հարսանիք



Հույների էթնիկ առանձնահատկությունները պահպանվում են նաեւ նրանց հարսանիքների ժամանակ. նրանք հարսանիքների ժամանակ մեծ պատրաստություն են տեսնում, որովհետեւ վստահ են, որ կրկնակի հյուրեր են ընդունելու:Նշանդրեքից հետո փեսան անպայման հարսի տուն պետք է ուղարկի հարսանիքի միսն ու խմիչքը: Անպայման մեծ սկուտեղով թխվում է ընկույզի միջուկով 2 հատ գաթա, մեկը` քավորի համար, մյուսը` հարսի, որն անպայման 3 անգամ խաչ են անում հարսի գլխին, հետո կտրատում են, հարսանյաց զգեստ հագցնողն էլ գաթան պետք է համտեսի ու ասի` հարսը բախտավոր լինի: Ողջ հարսանիքի ընթացքում հարսը պետք է ցուցաբերի հնազանդություն: 600-700 հոգանոց հարսանիքներում պոնտական ավանդույթները ներկայումս էլ լիովին պահպանվում են` եւ՛ Հունաստանում, եւ՛ այլուր: Ի դեպ, «չաղ հարսանիք» դարձվածքն իր օրիգինալ տարբերակով վերաբերում է հենց հունական չաղ ու շքեղ հարսանիքներին: Հայերն այն փոխառել են: Անկասկած, հունական խոհանոցը եւս օժտված է իր յուրահատկություններով, որտեղ գերակշռում են մսից պատրաստված կերակուրներն ու համեղ խմորեղենները: Օրինակ, Զատիկին պարտադիր թխվում է քուլուրիա: Վաղ ժամանակներից մինչ օրս հույները պատրաստում են նաև 40 շերտանի փախլավա` ընկույզով եւ մեղրով:

пятница, 4 июня 2010 г.

ֆրանսիացիները խմում են թասամանով


Նորվեգացիների համար հարսանեկան խնջույքն իրենից ոչ մի ճոխություն չի ներկայացնում: Վաղ շրջանից մինչ օրերս այստեղ պարտադիր հյուրասիրությունն իրենից ներկայացնում է միայն այսպես կոչված <<հարսնացուի ապուրը>>, որը պատրաստվում էր հացահատիկից եւ համեմունքներից: Ապուրը հրամցվում էր այն բանից հետո, երբ հարսնացուն հանում էր իր շքեղ զգեստը եւ հագնում ամուսնացած կնոջ հագուստ:Ապուրի ափսեն զարդարում են եւ պահանջում վճար նրա դիմաց:
Ճոխ հարսանիքներով հայտնի է Դանիան, որտեղ կեղեքիչ, բյուջեում ճեղքվածք առաջացնող հարսանիքների դեմ արդեն սկսել են պայքարել օրենսդրորեն: Ավանդական հարսանիքներն այստեղ ընթանում էին բավականին ճոխ:
Հին ֆրանսիական հարսանեկան ավանդույթը նույնպես հետաքրքիր է: Երկու բռնակ ունեցող մեծ թասանմանով ֆրանսիացիները խմում են երիտասարդ զույգի երջանկության համար: Ավանդույթը մինչ օրս պահպանվում է Ֆրանսիայում:
Արաբների մոտ ընդունված է կազմակերպել շքեղ հարսանեկան խնջույք: Հարսանիքի առաջին օրը արաբական չափանիշներով նշում են <<համեստ>>: Երեկույթի ժամանակ, որին մասնակցում են ընդամենը հազար մարդ, հյուրերին հյուրասիրում են հյութերով եւ քաղցրավենիքներով: Իսկ ահա երկրորդ օրը սկսվում է իսկական ուրախությունը: Հարսանիքից հետո մնացած կերակուրը բաժանվում է հարազատներին եւ բարեկամներին: Մեկ շաբաթ անց հյուրընկալված մարդիկ հրավիրում են իրենց մոտ նորապսակներին, եւ խնջույքը շարունակվում է: Իսկական արաբական հարսանիքն այս կերպ շարունակվում է մեկ ամիս:
ճապոնական հարսանիքներում հարսն ու փեսան խմում են ուղիղ ինը կում սակե` բրնձի օղի: Համարվում է, որ առաջին կումից հետո նրանք արդեն պաշտոնապես մարդ ու կին են:

среда, 2 июня 2010 г.

Հարսի ընհկերուհիները , փեսայի ընկերները


Այսօր Dikadance-ի հաճախորդները միայն հարսանեկան իրարանցման մեջ գտնվողներն են, սակայն միայն հարսն ու փեսան չեն: Լինում են դեպքեր, երբ, բացի հարսնուփեսի պարից, զույգերը պարում են նաեւ պարեր, որտեղ հարսը իր ընկերուհիների, իսկ փեսան իր ընկերների հետ է հանդես գալիս:

четверг, 27 мая 2010 г.

Հարսանեկան մոմերով պար




Հարսանեկան արարողության անբաժանելի մասն է կազմում զույգի առաջին վալսը: Այնուհետև հարսանեկան Վալսին հաջորդում է Հարսի պարը: Ոչ վաղ անցյալում Հարսի պարը հարսանյաց հանդեսի ժամանակ հարսի մենապարն էր, որի ընթացքում նրան առատորեն շաբաշ (գումար) էին բաշխում: Այժմ հարսի պարը հայկական նազանի պարն է, որտեղ ամբողջությամբ ներկայացվում է հայի քնքուշ և նաիրյան ձեռքերի շարժումներն ու հպարտ հայուհու կեցվածքը: Ամենավերջում` ‹‹Բարի գիշերին››, պարում էին մոմերով պարը: Մոմերով կամ վերջին պարը հարսանիքի ավարտին ամուսնացածների կլոր պարն է, որի ընթացքում պարողները ձեռքերում պահում են վառվող մոմեր:Այս պարը մինչև այսօր հարսանեկան հանդեսների վարջաբանն է հանդիսանում:

суббота, 22 мая 2010 г.

«Ցանցավոր Հարսանիք»-« Կարմիր Հարսանիք»

Մեզ բոլորիս հայտնի է «Ոսկե եվ Արծաթե Հարսանիքներ» արտահայտությունները,որոնք տոնվում են համապատասխանաբար միասնական կյանքի 25 եվ 50 տարիների առիթով:Իսկ երբեվե՞ մտածել եք ՝ինչպես են անվանվում ամուսնական կյանքի նմացյալ հոբելյանները:Ուրեմն այսպես՝ ամուսնական կյանքի առաջին օրվանից մինջեվ առաջին հոբեյլանը ՝ անվանվում է «Կանանչ հարսանիք», այն տոնվում է յուրաքանչյուր ամիս ամուսնության օրը :Այդ օրերին հատկանշական է միմյանց ծաղիկներ նվիրել:
Իսկ Ամուսնության առաջին տարելիցը անվանում են «Ցանցավոր Հարսանիք» марлевая . այս օրը զույգերը միմյանց նվիրում են բամբակյա կամ ցանցավոր հումքից պատրաստված թաշկինակներ :
Երկրորդ տարելիցը անվանվում է «Թղթե Հարսանիք»ապա՝
3-րդ տարին -«Կաշվե Հարսանիք»
4-րդ տարին-«Մոմե Հարսանիք»
5-րդ տարին- «Փայտե Հարսանիք»
6-րդ տարին-«Չուգունե հարսանիք»
Ամուսնության 10-րդ տարեդարձը անվանվում է «Վարդե Հարսանիք».Այս օրվա խորհրդանիշը եվ լավագուն նվերը բնականաբար վարդերն են եվ վանդագույն ցանկացած նվեր:
14-րդ տարին -« Ագաթե հարսանիք»
15-րդ տարեդարձը-«Բյուրեղյա Հարսանիք»
18 -րդ տարին-«Փիրուզե Հարսանիք»
20-րդ տարին -«Ֆոսֆորե Հարսանիք»
25-րդտարին-«Արծաթե Հարսանիք»
Հարսանեկան կյանքի 30 ամյակը համարվում է «Մարգարտե Հարսանիք»
40-րդ տարեդարձը՝ «Ռուբինե Հարսանիք»
45-րրդ տարելիցը՝ «Սապֆիրե Հարսանիք»
50 Այակը բնականաբար մեզ արդեն ծանոթ «Ոսկե Հարսանիքն » է
Նրան հաջորդում են՝
55 տարի՝ «Ադամանդե հարսանիք»
60տարի՝ «Ալմաստե Հարսանիք»
70 տարի «Շնորհակալության Հարսանիք»
80 տարի« Կաղնե հարսանիք»
100 տարի « Կարմիր Հարսանիք»
Ի ուրախություն մարդկության հարսանեկան հոբելյանի նման տարելից արդեն եղել է , իրենց համատեղ կյանքի հարյուրամյակն են նշել 126 ամյա Նիֆտուլան եվ իր 116 ամյան կին Բալարեման: