пятница, 14 мая 2010 г.

Հարսանեկան տորթն էլ ունի իր պատմությունը…




Մի ժամանակ հարսանեկան տորթերը պատրաստել են ոչ թե խմորից ու կրեմներից, այլ ամենասովորական սերմերից` բրնձից ու ցորենից: Այն բոլորովին էլ ուտելու համար չէին պատրաստել: Երիտասարդ ամուսինը, ամբոխի հարայ-հրոցի ներքո, խոհարարական արվեստի այդ հրաշքը «ջարդում» էր նորաթուխ կնոջ գլխավերևում, այսպես կոչված «ընտանեկան կյանքի բարեկեցության» համար: Հարսանիքի հյուրերին մնում էր միայն հավաքել փշրանքները:
Միջին դարերում կնոջ հանդեպ վերաբերմունքը փոխվեց, եւ սերմերից պատրաստված տորթերին եկան փոխարինելու քաղցր բլիթները, որոնք նորապսակներին նվեր էին բերում հյուրերը: Բլիթները դասավորում էին բուրգի պես, իսկ բուրրգի բարձրությունից կախված էր միացող ընտանիքների հարստությունը եւ հանրահայտությունը: Հարսանեկան խնջույքի գագաթնակետը դառնում էր նորապսակների անկումը` դեմքով տորթի մեջ:
Այժմ մենք դարձել ենք չափազանց քաղաքակիրթ: Զգուշորեն կտրտում ենք տորթը ֆոտոապարատների լույսերի ներքո: Ի դեպ, տորթը կտրտում են երիտասարդները, ընդ որում ամուսինը պետք է իր աջ ձեռքը դնի կնոջ աջ ձեռքի վրա, իսկ վերջում նորապսակները կերակրում են իրար: Դա խորհրդանշում է պատրաստվածություն իրար հետ կիսել ընտանեկան կյանքի ուրախություններն ու դժվարությունները: Այնուհետեւ տորթը ստանում են երիտասարդների ծնողները:

Комментариев нет:

Отправить комментарий